7 զարմանալի փաստ ծիածանի մասին․Հոգեբանները պնդում են, որ մարդիկ հիանում են բնության այդ երևույթով, քանի որ ծիածանը լուսավոր ապագայի հույսն է

Բազմաթիվ մշակույթներում գոյություն ունեն լեգենդներ և միֆեր ծիածանի ուժի մասին, մարդիկ նրան ստեղծագործություններ էին նվիրում: Հոգեբանները պնդում են, որ մարդիկ հիանում են բնության այդ երևույթով, քանի որ ծիածանը լուսավոր ապագայի հույսն է:

Տեխնիկական տեսանկյունից այն առաջանում է, երբ լույսն անցնում է ջրի կաթիլի միջով մթնոլորտում, և լույսի բեկումը առաջացնում է մեզ ծանոթ բազմագույն կամարը:

Ստորև ներկայացված են այլ հետաքրքիր փաստեր ծիածանների մասին:

1. Ծիածանը հազվադեպ կարելի է տեսնել կեսօրին

Առավել հաճախ ծիածանն առաջանում է առավոտյան և երեկոյան: Որպեսզի այն ձևավորվի, հարկավոր է, որ արևային ճառագայթը ընկնի անձրևային կաթիլի մեջ 42 աստիճան անկյան տակ: Դա դժվար թե տեղի ունենա, եթե արևը երկնքում 42 աստիճանից ավելի բարձր է գտնվում:

2. Ծիածանը հայտնվում է նաև գիշերը

Ծիածան կարելի է տեսնել նաև մութն ընկնելուց հետո: Այդպիսի երևույթն անվանում են լուսնային ծիածան: Այս դեպքում լույսի ճառագայթները գալիս են ոչ թե Արևից, այլ Լուսնից: Այդ ծիածանը այնքան էլ պայծառ չի լինում, քանի որ ինչքան վառ է լույսը, այնքան ավելի բազմերանգ է ծիածանը:

3. Երկու մարդ չեն կարող տեսնել միևնույն ծիածանը

Տարբեր անձրևային կաթիլներից արտացոլվող լույսը յուրաքանչյուրիս համար բացարձակ տարբեր անկյուններից է երևում: Հենց դա էլ ստեղծում է ծիածանի տարբեր պատկերներ: Երկու հոգի չեն կարող տեսնել նույն ծիածանը, ավելին` մեր յուրաքանչյուր աչքը տարբեր ծիածան է տեսնում:

4. Մենք երբեք չենք կարող հասնել ծիածանի վերջին

Երբ նայում ենք ծիածանին, թվում է, թե այն մեզ հետ շարժվում է: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լույսը կազմավորում է ծիածանը որոշակի հեռավորության և անկյան տակ դիտորդի համար: Եվ այդ հեռավորությունը միշտ առկա է մեր և ծիածանի միջև:

5. Մենք չենք կարող տեսնել ծիածանի բոլոր գույները

Շատերը հիշում են, որ մանուկ ժամանակ մեզ ասում էին, որ ծիածանի վրա սիրամարգ է նստած, և մեր տեսած 7 գույները նրա բազմագույն փետուրներն են: Բայց իրականում ծիածանը բաղկացած է միլիոնավոր գույներից` ներառյալ այն գույները, որոնք մարդկային աչքը չի կարող տեսնել:

6. Ծիածանը լինում է երկակի, եռակի և նույնիսկ քառակի

Մենք կարող ենք տեսնել մեկ հատից ավել ծիածան, եթե լույսը արտացոլվում է կաթիլի մեջ և բաժանվում բաղկացուցիչ գույների: Երկակի ծիածանը հայտնվում է, երբ արտացոլումը տեղի է ունենում կաթիլի մեջ երկու անգամ, եռակին` երեք անգամ և այդպես շարունակ:

7. Մենք ինքներս կարող ենք ստիպել ծիածանին անհետանալ

Օգտագործելով բևեռացնող արևային ակնոցներ` հնարավոր է չտեսնել ծիածանը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք պատված են մոլեկուլների բարակ շերտով, որոնք շարված են ուղղահայաց շարքերով, իսկ ջրից արտացոլված լույսը բևեռացվում է հորիզոնական կերպով:

(Visited 59 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх