Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
«Կառուցվելու է մեկ վերգետնյա անում:
Այսպիսով Երևանում ունենալու ենք 31 վերգետնյա հետիոտնային անցում: Իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը»,-ասաց Գալստյանը:
Այս տարի նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:
(Visited 42 times, 1 visits today)
Предыдущая запись
Ինչպիսի՞ սկեսուր եք Դուք՝ ըստ կենդանակերպի նշանի
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад