Թրամփը խորհուրդներ է տվել` ինչպես չվարակվել նոր տեսակի կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տվել լվանալ ձեռքերը և որքան հնարավոր է քիչ դիպչել բազրիքներին, գրում է The New York Times-ը:

«Դուք, հավանաբար, լսել եք, ինչպես ես եմ հաճախ լսում, որ պետք է լվանալ ձեռքերը և հետևել մաքրությանը:

Բազրիքներից բռնվեք միայն անհրաժեշտության դեպքում: Այսինքն՝ կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանել մրսածության դեպքում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մոտեցել մի մարդ, որին վաղուց չէր տեսել:

«Նա գրկեց ինձ, համբուրեց: Ես հարցրի՝ «լա՞վ եք», ասաց՝ «ոչ, սարսափելի մրսածություն ունեմ»: Եվ նա ինձ փաթաթվել ու համբուրում էր: Ես ներողություն խնդրեցի և գնացի ձեռքերս լվանալու»,- դահլիճում հանդիսատեսի ծիծաղի ներքո պատմել է ԱՄՆ նախագահը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх