Ամենավնասակար սննդամթերքի տեսակները, որոնք մարդիկ օգտագործում են ամեն օր.

Բոլորին էլ հայտնի է, որ արագ սնունդը համարվում է վնասակար, ուստի առողջ ապրելակերպ վարող մարդիկ փորձում են խուսափել դրանից, սակայն ոչ բոլորն են գլխի ընկում, որ իրենց սառնարանում կան առաջին հայացքից անվտանգ թվացող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում նույնքան վնասակար են, որքան կորտոֆիլ ֆրին ու բուրգերները: Մասնագետները ներկայացրել են ամենավնասակար սննդամթերքի տեսակները, որոնք մարդկանց ամենօրյա սննդակարգի մասն են կազմում:

Մայոնեզ

Ընդամենը մեկ թեյի գդալ մայոնեզի գործածությունը կարող է լուրջ վնաս չհասցնել օրգանիզմին, սակայն մարդիկ հազվադեպ են այս սոուսը քիչ քանակությամբ օգտագործում, ինչն էլ հավելյալ 350-400 կալորիա և մեծ քանակությամբ վնասակար ճարպեր է ավելացնում սննդակարգին:

Վերամշակում անցած մսամթերք

Խոսքը կիսաֆաբրիկատ մսամթերքի մասին է, այդ թվում երշիկեղենի, նրբերշիկի պատրաստի կոտլետների և նմանատիպ այլ մթերքի: Նման մթերքը հարուստ է մեծ քանակությամբ աղով, ճարպերով ու կոնսերվանտներով, որոնք կարող են շատ վնասակար լինել օրգանիզմի համար: Ընդամենը մի քանի շերտ երշիկի մեջ պարունակվում է 310-480 մգ նատրիում, իսկ այս տարրի մեծ քանակությունը բարձրացնում է զարկերակային գերճնշման՝ սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի հիմնական պատճառի զարգացման հավանականությունը:

Բարձր յուղայնությամբ կաթնամթերք

Նման կաթնամթերքը, փաստացի, չի պարունակում վնասակար հավելումներ ու ավելորդ կալորիաներ, սակայն հում կաթը, սերուցքն ու կաթնաշոռն ունեն շատ բարձր կալորիականություն և պարունակում են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր ու խոլեստերին: Չնայած դրանց մեջ պարունակվող օգտակար նյութերին՝յուղոտ կաթնամթերքը կարող է հանգեցնել ավելորդ քաշի կուտակման ու սննդակարգում օգտակար նյութերի դիսբալանսի, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: Սա է պատճառը, որ կաթնամթերքից օգուտ ստանալու և վնասակար ազդեցությունից խուսափելու համար հարկավոր է նախապատվությունը տալ համեմատաբար ցածր յուղայնությամբ մթերքին:

Մարգարին ու սփրեդ

Ընդամենը մեկ ճաշի գդալ մարգարինը պարունակում է 4 գրամ հագեցած ճարպեր ու 1,5 գրամ տրանս-ճարպեր, իսկ դրանք ճարպերի ամենավնասակար տեսակն են, որոնց բացասաբար ազդեցությունն օրգանիզմի վրա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:

(Visited 28 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх