ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պահո, կարծես թե, Սիրիայում շատ վատ զարգացումներ են սկսվել։
Գիշերը ռուսական և սիրիական ռազմական ուժերը ոչնչացրել են մի քանի տասնյակ թուրք զինծառայողների, ի պատասխան Թուրքիան փաստացի սկսում է լայնածավալ ռազմական գործողություններ Սիրիայում:
Բացի այդ թուրքերը հրավիրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հրատապ խորհրդակցություններ ստեղծված իրավիճակի շուրջ։
Զուգահեռ թուրքական զինուժն արդեն ողջ ուժով սկսում է ներխուժում Սիրիայի տարածք։
Ռուսները հայտարարել են, որ շարունակելու են սիրիացիների հետ միասին պայքարել թուրքամետ գրոհայինների դեմ + երկու ռուսական նավ, զինված «Կալիբր» հրթիռներով, շտապ գնում են դեպի Սիրիա։
Նաև Էրդողանը բացեց սահմանը դեպի Եվրոպա փախստականների համար։
Սա, իրականում, չափազանց վտանգավոր է բոլոր առումներով, քանի որ կարող է հանգեցնել ուղղակի ռուս-թուրքական պատերազմի, ինչն անխուսափելի ազդեցություն կունենա նաև մեր լոկալ տարածաշրջանում։
Մի խոսքով, պետք է լինել շատ, շատ, շա՜տ ուշադիր»: