Ինչ սխալներ ենք մենք հաճախ թույլ տալիս քնելուց առաջ

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումը ժամանակակից մարդու ամենավնասակար սովորություններից մեկն է, ինչպես հաստատում է բժիշկ-քնաբան Ալյոնա Գավրիլովան։

«Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մասնագետը պատմել է, որ քնից առաջ գաջեթների օգտագործումը եւ հեռուստացույցի առջեւ քնելը վատացնում են քնի որակը, քանի որ թարթող կապույտ լույսը քչացնում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կանոնավորող հորմոնի մակարդակը։

Ավելին, քնից առաջ մարտաֆիլմերի, լարված սյուժեներով ֆիլմերի եւ հաղորդումների դիտումը օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել, որը նույնպես խանգարում է քնել։

Եւս մեկ սխալ, որը շատերը թույլ են տալիս քնելուց առաջ, հագեցած ընթրիքն է։ Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել, ինչպես նաեւ հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, մասնավորապես՝ սուրճից եւ թեյից։

Ընդ որում, քաղցած քնել նույնպես չարժի՝ եթե շատ եք ուտել ուզում, կարելի է թեթեւ, ոչ կալորիական սնունդ ընդունել։

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ոչ մեծ չափաբաժինը, հնարավոր է, օգտակար լինի, սակայն դրա մեծ քանակը միայն կվատացնի քնի որակը, ընդգծել է մասնագետը։

Քնից առաջ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես վատ գաղափար է ։

«Սպորտով զբաղվելուց հետո առաջին փուլը օրգանիզմի ակտիվացումն է, որը տեւում է մոտ չորս ժամ։ Դրանից հետո սկսվում է անկում, որի ժամանակ ավելի լավ են քնում»,- ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքերով, քնից առաջ ոչ մեծ զբոսանքը, հակառակը, օգտակար է։

(Visited 42 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх