Մարսողական համակարգի խանգարումն անմիջապես անդրադառնում է մարդու ինքնազգացողության վրա. Կարդացեք ինչպես այն բուժել..

Մարսողական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ դրա շնորհիվ է մարդը ստանում կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերը: Սա է պատճառը, որ այս համակարգի աշխատանքի խանգարումն անմիջապես անդրադառնում է մարդու ինքնազգացողության վրա:

Սննդի մարսողությունն ընթանում է երկու փուլով:

Առաջինը մեխանիկական մարսողությունն է, որը տեղի է ունենում մարդու բերանում սնունդը ծամելու և մանրացնելու ընթացքում, մինչդեռ երկրորդը քիմիական մարսողությունն է, որը տեղի է ունենում աղեստամոքսային տրակտում և որի ժամանակ սնունդը մանրացվում է ու բաժանվում մոլեկուլների:

Ինչպես է տեղի ունենում մարսողության գործընթացը

Մարսողությունը ներառում է ոչ միայն սննդարար նյութերի յուրացման գործընթացը, այլև սննդի ծամելու և կլման ընթացքը, որի ժամանակ այն մանրացվում է և խառնվում թքին:

Թուքը պարունակում է ամիլազներ, որոնք բերանի խոռոչում արդեն սկսում են ճեղքել սննդի մեջ պարունակվող օսլան:

Մարսողության ժամանակ շատ կարևոր դեր են խաղում նաև լյարդն ու ենթաստամոքսային գեղձը: Լյարդն արտադրում է լեղի, որը լեղածորանների միջոցով հայտնվում է բարակ աղիներում ու օգնում է մարսել սնունդը, մինչդեռ ենթաստամոքսային գեղձն արտադրում է հյութեր, որոնք նպաստում են ինչպես մարսողությանը, այնպես էլ սննդարար նյութերի յուրացմանը:

Բարակ աղիքով անցնելուց հետ սնունդը հայտնվում է հաստ աղիքում, որը կլանում է մնացած սննդարար նյութերն ու ջուրը: Բոլոր մնացորդներն անցնում են ուղիղ աղիք, որի միջոցով էլ դուրս են գալիս օրգանիզմից դեֆեկացիայի ժամանակ:

Սննդի մարսման ու յուրացման գործընթացը շատ բարդ է, ուստի զարմանալի չէ, որ շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ է տեղի ունենում սննդի հետ այն ուտելուց հետո:

Սա է պատճառը, որ մասնագետները ներկայացրել են 7 հետաքրքիր ու անչափ կարևոր փաստ մարսողության մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը:

1. Ստամոքսի տարողությունն ընդամենը 1.5 լիտր է, սակայն երբ մարդը սնվում է, այն կարող է այնքան է ձգվել, որ դրա տարողությունը կկրկնապատկվի:

2. Երբ սնունդը հասնում է ստամոքս, օրգանը սկսում է կծկվել յուրաքանչյում 20 վայրկյանը մեկ, ինչն օգնում է խառնել այն: Ստամոքսում սնունդը գտնվում է 3-4 ժամ, իսկ հաստ աղիքում՝ 6-20 ժամ:

3. Ստամոքսահյութը հեղուկ է, որը պարունակում է 1-4 % հարաբերակցությամբ աղաթթու: Նատրիումի ցիանիդն ստամոքսահյութում պարունակվող աղաթթվի հետ շփման դեպքում վերածվում է ցիանական թթվի, որն աշխարհում ամենամահացու և արագ ազդող թույնն է:

Այս թույնի 0.01 գրամը բավական է մարդուն 30 վայրկանում սպանելու համար:

4. Սնունդն աղիներով շարժվում է դրանց գալարակծկանքի (պերիստալտիկա) արդյունքում, ինչի շնորհիվ կարելի է ուտել անգամ պառկած դիրքով:

5. Հասուն մարդու բարակ աղիքի երկարությունն ուղիղ վիճակում կկազմի մոտ 6 մետր, իսկ դրա մակերևույթի ընդհանուր մակերեսը՝ մոտ 300 քառակուսի մետրը, ինչը ենթադրում է, որ այն կարող է լինել թենիսի կորտի չափ:

6. Սթրեսը փոխում է աղիներում ու ստամոքսում «բնակվող» բակտերիաների տիպերը, տեսակներն ու քանակությունը, ինչի հետևանքով սթրեսային իրավիճակում վարակումներն ու ստամոքսի բորբոքումներն ավելի հաճախ են տեղի ունենում:

Սա բնավ զարմանալի չէ, քանի որ այս միկրոօրգանիզմները կարգավորում են իմունային գործառույթը, ուստի ազդում են ամբողջ օրգանիզմի վրա:

7. Սննդամթերքից մարդը ստանում է երեք տեսակի սննդարար նյութ՝ ածխաջրեր, սպիտակուցներ ու ճարպեր: Ածխաջրերն օքսիդանում են անհրաժեշտության դեպքում կամ եթե մնում են ու պահվում գլիկոգենի տեսքով: Ճարպերն օքսիդանում են և պահվում, մինչդեռ սպիտակուցները կարող են ձևավորել հյուսվածքներ, օքսիդանալ կամ մասնակցել ամինաթթուների ու ճարպերի սինթեզին: Օքսիդացված մթերքը կալորիա է արտադրում:

Օրինակ՝ մեկ գրամ ածխաջրերն ու սպիտակուցները տալիս են 4 կալորիա, մինչդեռ նույնքան ճարպը՝ 9 կալորիա:

(Visited 131 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх