Կյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը:
Նման դեպքերում ցավը մեղմելու համար սովորաբար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել:
Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական դեղամիջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը:
Այդ միջոցները կարող են հիանալի օգնական դառնալ գլխացավերի դեմ պայքարում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:
Հոգնածությամբ կամ սթրեսով պայմանավորված գլխացավի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել ալոճենու պտուղների թուրմը:
Հարկավոր է 1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե եփել թույլ կարկի վրա, այնուհետև ևս երկու ժամ թրմել թերմոսի մեջ:
Պատրաստի ըմպելիքը քաղցրացնել մեղրով, ավելացնել անանուխի մի քանի թերթիկ և անմիջապես խմել:
Գլխացավը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել նաև երիցուկի թուրմը: Հարկավոր է 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել, այնուհետև խմել որպես թեյ:
Սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: