Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երեկվանից իրադրության որևէ նեգատիվ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չունենք:

Այս մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է: «Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք:

Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»,- ասաց նա և հավելեց, որ եթե հաստատվեն էլ, դա պետք է խուճապի առիթ չլինի, որովհետև սա հաղթահարելի հիվանդություն է:

«Առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար այնպիսի ընթացք ունենք, որ նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ջերմություն չունի:

Ջերմություն է ունեցել մի թեթև, որն էլ դեղով է իջեցվել:

Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում:

«Գոլդեն փելեսի» մեր ժողովուրդը նույնպես լավ են, որևէ մեկը ջերմություն չունի, ոչինչ չի ախտորոշվել, ինքնազգացողության հետ խնդիրներ չունեն:

Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածելի դեպքեր ենք ախտորոշել, որոնք չեն հաստատվել, բոլորը բացասական են եղել, հիմա օրվա ընթացքում կհասցնենք 9 հոգուն թեստավորել»,- հայտարարեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 76 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх