«9-ը կասկածելի դեպքերով թեստերի պատասխաններում ՀՀ առողջապահության նախարարն ինձ քիչ առաջ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքում պատասխանը բացասական է, այսինքն՝ նշանակում է այդ քաղաքացիների մոտ կորոնավիրոս չի հայտնաբերվել:
Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 2 марта 2020 г.
Նրա խոսքով՝ այս գործընթացը շարունականան է, և երբ հայտնաբերվում են կասկածելի դեպքեր կամ մարդիկ են ասում, որ կասկածում են՝ այդ դեպքերը պատշաճ ստուգվում են:
Վարչապետը տեղեկացրել է, որ «Գոլդեն փելես» հյուրանցում գտնվող հայրանակիցների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու մոտ բացասական փոփոխություն չկա:
«Նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ինչը շատ լավ նշան է»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։