Լնդերի բորբոքումն ու արյունահոսությունն ամենատարածված խնդիրներից են. Այս բնական միջոցները կարող են ձեզ օգնել….

Լնդերի բորբոքումն ու արյունահոսությունն ամենատարածված խնդիրներից են, որոնց հանդիպում են բերանային ապարատում: Սրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն կայքն առաջարկում է մի քանի տարբերակ՝ դրանց դեմ պայքարելու համար:

1. Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

2. Խանութներում հեշտությամբ կարող եք ատամների խոզանակներ գտնել, որոնք նաև մերսում են լնդերը կամ ավելի փափուկ են, քան առավել տարածվածները: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:

3. Սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:

4. Իր բուժիչ հատկություններով հայտնի է նաև ուրցը: Այն հատկապես օգտակար է լնդերի համար: Ուրցի թուրմով կարելի է ողողել լնդերը, ինչպես նաև կարելի է օգտագործել դրանից պատրաստված ատամի մածուկներ:

5. Ավոկադոն լնդերին կօգնի առավել ամուր և առողջ դառնալ: Այն նույնիսկ կարող է պայքարել կարիեսի դեմ:

(Visited 162 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх