Մթերքներ, որոնք խթանում են մազերի աճը և վարսերն ավելի առողջ ու փարթամ դարձնում

Մազերի որակի և արտաքին տեսքի հետ կապված շատ գործոններ կախված են մարդու տարիքից և գենետիկ նախատրամադրվածությունից, ուստի մազերի բնական տեսքն ու գույնը ընտրել հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ վերահսկել մազերի աճի արագությունը, որակն ու հաստությունը: Սակայն բարեբախտաբար կան գործոններ, որոնց վրա կարելի է որոշ չափով ազդել սննդակարգում արված փոփոխությունների միջոցով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք կօգնեն խթանել մազերի աճն ու կդարձնեն դրանք շատ ավելի ամուր, փայլուն ու փարթամ:

Հավկիթ

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, բիոտին, ցինկ և սելեն, իսկ այս տարրերը շատ կարևոր են մազերի համար: Բանն այն է, որ մազարմատները հիմնականում բաղկացած են ամինաթթուներից, իսկ սպիտակուցների պակասը հանգեցնում է մազաթափության, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում անպայման հավկիթ ներառել:

Հատապտուղներ

Հատապտուղները հարուստ են վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մազարմատները վաղաժամ ծերացմանը նպաստող ազատ ռադիկալներից: Օրգանիզմն օգտագործում է վիտամին C-ն կոլագենի արտադրման համար, իսկ այս տարրն օգնում է կանխել մազերի փխրունությունը ու օգնում է պահպանել երիտասարդությունը:

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, ինչի շնորհիվ համարվում են մազերի աճին նպաստող սննդամթերքի լավագույն տեսակներից մեկը: 120 կնոջ մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձկան յուղով ու հակաօքսիդանտներով հավելումների կիրառումն օգնում է դարձնել վարսերն ավելի ամուր և ազատում է մազաթափությունից:

Ավոկադո

Ավոկադոն հարուստ է օգտակար ճարպերով և մեծ քանակությամբ վիտամին E-ով, որը համարվում է հզոր հակաօքսիդանտ: Բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ վիտամին E-ով հավելումների ընդունումը նպաստում է մազերի աճին, ուստի առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար այս մթերքը պետք է անպայման ամենօրյա սննդակարգի մասը կազմի:

Ծովախեցգետիններ

Մազերի աճը խթանող հիանալի մթերք են նաև ծովախեցգետինները, որոնք հարուստ են սպիտակուցներով, B խմբի վիտամիններով, ցինկով, երկաթով և վիտամին D-ով: Մասնագետների խոսքով՝ սա ոչ միայն համեղ հավելում է գարեջրին, այլև շատ օգտակար մթերք է մազերի աճը խթանելու համար:

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх