Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն առանց վարժությունների ձեռք բերել հարթ որովայն և ազատվել փորափքանքից

Դուրս ցցված որովայնը փորափքանքի դրսևորումներից մեկն է, ինչն օրգանիզմում տեղի ունեցող բնական գործընթաց է: Նորմալ վիճակում ստամոքսի ու աղիների մոտ 1 լիտրը (գրեթե կեսը) լցված է գազով, որը կուտակվում է սննդի մարսման հետևանքով: Ընդ որում՝ որքան դժվարամարս է սնունդը, այնքան շատ գազ է կուտակվում:

AdMe.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց որոնք կօգնեն ձեռք բերել հարթ որովայն և կնպաստեն աղեստամոքսային համակարգի աշխատանքի բարելավմանը:

1. Մերսում, որը կօգնի ազատվել կուտակված գազերից և կնվազեցնի դրանց քանակությունը

Մերսման համար անհրաժեշտ այս հատվածը գտնվում է պորտից 4 մատ բարձրության վրա: Այդ կետը հարկավոր է 2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ: Ճիշտ մերսելու դեպքում խթանվում է թքարտադրությունը, իսկ բերանում թթու համ է առաջանում:

2. Մերսում, որը կնպաստի հեղուկն օրգանիզմից դուրս բերելու գործընթացի արագացմանն ու կմեղմի ստամոքսի ցավը

Մերսման համար անհրաժեշտ այս հատվածը գտնվում է պորտից 1 մատ բարձրության վրա: Անհրաժեշտ է սեղմել այդ հատվածում և 2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ:

3. Մերսում, որն ակտիվացնում է աղիների աշխատանքն ու ազատում ծանրության զգացումից

Փորափքանքից ազատվելու համար հարկավոր մերսել պորտից 4 մատ ցածր գտնվող կետը (2-3 րոպե մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև ևս 2-3 րոպե՝ հակառակ ուղղությամբ):

Առողջ մարդու մոտ փորափքանքի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն դրանք հիմնականում կապված են սննդակարգի և ստամոքսի աշխատանքի հետ: Կան խորհուրդներ, որոնք կօգնեն մեղմել ախտանշաններն ու հնարավորինս խուսափել նման խնդիրներից:

1. Ամեն առավոտ կիտրոնի հյութով գոլ ջուր խմել

Ոտելուց 15-30 րոպե առաջ կիտրոնի հյութով գոլ ջուր խմելն օգնում է կարգավորել ստամոքսահյութի արտադրությունը, ազատում է ստամոքսի այրոցի ախտանշաններից և կանխում է աղիներում գազերի առաջացումը: Բացի այդ, կիտրոնները հարուստ են վիտամին C-ով:

2. Նախաճաշին կաթ կամ սուրճ չխմել

Կաթը խթանում է ստամոքսահյութի արտադրությունն ու բարձրացնում դրա թթվայնությունը: Բացի այդ, այն ոչ թե ըմպելիք է, այլ բավականին դժվարամարս սնունդ: Փոխարենը հարկավոր է նախապատվությունը տալ պրոբիոտիկներով հարուստ յոգուրտին կամ կեֆիրին, որոնք օգնում են ստամոքսի բակտերիաներին մարսել սնունդը: Սուրճն ու գարեջուրը նույնպես հարկավոր է բացառել, քանի որ դրանք ազդում են ստամոքսի վրա նույն կերպ, ինչպես և կաթը:

3. Սնունդն ընդունելու ընթացքում չի կարելի ջուր խմել

Ուտելու ընթացքում խմած հեղուկները խառնվում են ստամոքսահյութին ու ազդում դրա խտության վրա, ինչի հետևանքով սնունդը շատ ավելի երկար է մարսվում և կարող է նույնիսկ խմորման գործընթաց սկսվել: Այս ամենի հետևանքով էլ առաջանում են գազեր ու փորափքանք:

4. Դատարկ ստամոքսին չի կարելի ալկոհոլ օգտագործել

Ալկոհոլը խթանում է ստամոքսահյութի առաջացումը, որը սննդի բացակայության դեպքում սկսում է քայքայել ստամոքսի պատերը: Բացի այդ, պարբերաբար դատարկ ստամոքսին ալկոհոլ օգտագործելու դեպքում այն ոչնչացնում է ստամոքսի և աղիների միկրոֆլորան:

5. Հարկավոր է կոճապղպեղով թեյ խմել

Կծու կոճապղպեղը հանգստացնում է ստամոքսը, նպաստում է առաջացող գազերի քանակության նվազմանն ու աղիների աշխատանքի ակտիվացմանը: Բացի այդ, այն նաև ջրիկացնում է արյունն ու բարելավում է արյան շրջանառությունը:

6. Չի կարելի շատ ճարպոտ սնունդ օգտագործել

Ճարպոտ սնունդը, արագ սնունդն ու ճարպոտ քաղցրավենիքը դժվարամարս են և մարսվելու ընթացքում երկար ժամանակ մնում են ստամոքսում: Որքան դժվարամարս է սնունդն, այնքան շատ գազ է առաջանում: Ավելի քիչ քանակությամբ ճարպոտ սնունդ օգտագործելու դեպքում կարելի է խուսափել և՛ ծանրության զգացումից, և՛ տհաճ զգացողություններից:

7. Խուսափել «օդով սնվելուց»

Աշխատանքի ընթացքում սնվելու, «չոր» սնունդ օգտագործելու, սնվելիս խոսելու, սնունդը վատ ծամելու, գազավորված ըմպելիքներ օգտագործելու, մաստակ ծամելու կամ ծխելու ժամանակ մարդը սովորաբար ավելորդ օդ է կուլ տալիս: Այս օդն իրականում վնասակար չէ, սակայն նպաստում է գազերի և փորափքանքի առաջացմանը:

8. Պետք չէ անընդհատ մանրաթելերով հարուստ սնունդ օգտագործել

Մանրաթելերի ավելցուկը նպաստում է գազերի առաջացմանը, իսկ կոշտ մանրաթելերի հետևանքով դժվարանում է աղիների աշխատանքը: Սա է պատճառը, որ պետք չէ չարաշահել նման սնունդը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ, լոբազգիներ և այլն):

9. Հարկավոր է հանգստանալ, կարգավորել քունն ու մեդիտացիա անել

Անհանգստությունն ու սթրեսը հանգեցնում են աղիների շարժունակության խանգարման: Այս խնդիրը հաղթահարելու համար հարկավոր է պարզապես հանգստանալ: Օրինակ՝ օրական 15-20 րոպե մեդիտացիային տրամադրելը կօգնի հանգստացնել միտքը, ստամոքսն ու սիրտը, ինչպես նաև կկարգավորի արյան շրջանառությունը:

(Visited 259 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх