Ինչպե՞ս կարող է վատ սնվելը անդրադառնա մեր տեսողության վրա․

Տարիքային մակուլոդիստրոֆիան տարեցների մոտ կուրության հիմնական պատճառներից մեկն է: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում, ցույց է տվել, որ այդ հիվանդության ուշ փուլից կարելի է խուսափել ճիշտ սնվելու դեպքում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ակտիվորեն օգտագործում են կարմիր եւ վերամշակված միս, տապակած մթերքներ, զտված հացահատիկ եւ ճարպային կաթնամթերք, 3 անգամ ավելի հաճախ են բախվում աչքերի խանգարումների հետ, որոնք վնասում են ցանցաթաղանթն ու բացասաբար ազդում կենտրոնական տեսողության վրա:

Խոսքը տարիքային մակուլոդիստրոֆիայի մասին է, որն անդառնալի վիճակ է եւ մարդուն զրկում է կենտրոնական տեսողությունից:

«Ոչ անոթային տարիքային մակուլոդիստրոֆիայի ուշ փուլի բուժման մեթոդները ինվազիվ են եւ շատ թանկ, ընդ որում, անհնար է բուժել ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի աշխարհագրական ատրոֆիան՝ մակուլոդիստրոֆիայի մեկ այլ ձեւ, որը եւս տեսողության կորուստ է առաջացնում»,- ասում է Բաֆֆոլո համալսարանից հետազոտության հեղինակ Շրուտի Դիգեն:

Տեսողությունը պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել առողջության համար օգտակար մթերքներ՝ մրգեր եւ բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, ճարպոտ ձուկ, ձիթապտղի յուղ, ինչպես նաեւ չպետք է մոռանալ արեւածաղկի սերմերի եւ ընկույզի մասին:

(Visited 61 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх