Ինչ է երիկամային քարերը․ հետազոտություն

Երիկամային քարերն ամենեւին մեռած քարացուկ չեն. այս քարերը մշտապես քայքայվում եւ վերստին են ձեւավորվում, այսինքն՝ սա դինամիկ համակարգ է: Ա

Գիտնականների խոսքով՝ երիկամներում քարերը ձեւավորվում են շերտ առ շերտ կրածնային նստվածքներից, որոնք շատ նման են բնության մեջ հանդիպող հանքային նստվածքներին:

Նույն կերպ են առաջանում մարջանի բուստերը:

Դրանք կազմված են օրգանական նյութի եւ բյուրեղների հերթագայող բարակ շերտերից:

Որոշ տեղերում «շերտավոր կարկանդակը» խզվում է դուրս ցցվող ներքին բյուրեղներով: Կալցիումի բյուրեղները զարգացման ամենավաղ փուլերում ձեւավորում են մեկ մեծ, անկանոն կառուցվածքով թանձրուկ:

Օրգանական նյութի եւ մնացյալ բյուրեղների շերտերն աճում են այս շարքի վերեւում՝ ստեղծելով արտաքին թաղանթ:

Երկրաբանության մեջ ներքին շերտերը սովորաբար ավելի երիտասարդ են մակերեւույթին գտնվողներից:

Երիկամային քարերի դեպքում ամեն ինչ այլ կերպ է՝ արտաքին շերտերը մշտապես լուծվում են եւ կրկին աճում:

Իսկ եթե ներքին բյուրեղները նույնպես լուծվում են, ապա առաջացած խոռոչում անմիջապես սկսվում է նոր կրածնային նստվածքների ձեւավորումը:

(Visited 131 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх