Ինչ խնդիրներ կարող են ծագել այն մարդկանց մոտ, որոնք քիչ բանջարեղեն եւ միրգ են ուտում

Մարդկանց մոտ, որոնք ոչ բավարար քանակի միրգ ու բանջարեղեն են ուտում, բարձր է տագնապային խանգարման զարգացման վտանգը։

«Մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում մրգեր ու բանջարեղեն են ստանում երեքից քիչ աղբյուրներից, տագնապային խանգարման ախտորոշման ռիսկը մեծանում է առնվազն 24 տոկոսով»,-

նշել է Քվանտլենի պոլիտեխնիկական համալսարանի սննդի ինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն, հետազոտության առաջատար հեղինակ Կառեն Դեյվիսոնը։

Գիտնականները նաեւ նկատել են, որ երբ ճարպի քանակը մասնակիցների օրգանիզմում գերազանցել է 36 տոկոսը, տագնապային խանգարման զարգացումը մեծացել է ավելի քան 70 տոկոսով։

«Օրգանիզմում ճարպի քանակի մեծացումը կարող է կապված լինել բորբոքման առավել բարձր մակարդակի հետ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տագնապային խանգարումները կարող են կապված լինել բորբոքման հետ»,- ասել է Դեյվիսոնը։

Հետաքրքիր է, որ տագնապայնության առաջացման վրա ազդում են նաեւ սեռը, քաղաքացիական վիճակը, եկամուտը եւ որոշ հիվանդություններ։

Նաեւ գիտնականները տագնապայնության բարձր ռիսկ են հայտնաբերել միգրանտների մոտ։

Հետաքրքիր է, որ կանանց մոտ այդ խնդիրն ավելի հաճախ է առաջանում՝ տագնապայնության հետ բախվել է 9 կանանցից 1-ը եւ 15 տղամարդկանցից 1-ը։

Միայնակների մոտ տագնապայնության ռիսկը բարձրանում է 13,9 տոկոսով, ինչը շատ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով ապրում է զուգընկերոջ հետ (7,8 տոկոս)։

(Visited 65 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх