ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը մեկնել է արձակուրդ։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին նրա ընդունարանից։ Հեռախոսազանգին պատասխանող անձը նշեց, որ նրա՝ արձակուրդ գնալու վերաբերյալ տեղեկություն չունի։

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է խուճապային այս իրավիճակում ամենաանհրաժեշտ կենտրոնի տնօրենը գնում արձակուրդ, փոխանցեցին, որ Դավիդյանցը առողջական խնդիրներ ունի, այդ մասին իրենց տեղեկացրել է։

Ապա նշեցին, որ այս պահին նրա բացակայությունը որպես արձակուրդ ձեւակերպված չէ։

Նշենք, որ այս հիվանդանոց են տեղափոխում Կորոնավիրուսով վարակված, ինչպես նաեւ այդ վիրուսը կրող անձանց հետ շփված մարդկանց։

Դեռեւս նման 1 դեպք է գրանցվել։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.

(Visited 228 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх