«Պետական համակարգում կան մարդիկ, որոնք չեն ուզում նոր տրամաբանությամբ աշխատել, որովհետև նստած փող էին աշխատում, հիմա չեն կարող աշխատել». Փաշինյան

Այսօր էլ պետական կառավարման համակարգում կան մարդիկ, որ ապրել են այլ տրամաբանությամբ, բայց հիմա այդպես աշխատել չեն կարող.

Մյուս կողմից նոր տրամաբանությամբ աշխատել էլ չեն ուզում, որովհետեւ չարացած են մեզ վրա, որովհետեւ նստած փող էին աշխատում, հիմա չեն կարող աշխատել:

Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա առաջին հերթին իրենց վրա զգում են ներդրողները:

Ես Պետական վերահսկողության ծառայությանը հանձնարարել եմ ուսումնասիրություններ իրականացնել եւ պարզել այն կոնկրետ օղակները, որոնք ներդրողներին եւ ներդրումներին խոչնդոտում են:

Հիմա այդ զեկույցն այսօր առավոտյան ինձ հասել է, բայց չեմ հասցրել կարդալ:

Սա շատ կարեւոր հարց է եւ ես խոստանում եմ, որ դրանով կզբաղվեմ»,-ընդգծեց Փաշինյանը:

(Visited 54 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх