Աղաչում եմ Տեր Հիսուս․․․․

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:

Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն, առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:

Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ:

Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:

Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:

(Visited 161 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх