4 մթերք, որոնք կօգնեն պայքարել բորբոքումների և դրանց հետևանքով զարգացող հիվանդությունների դեմ

Քրոնիկ բորբոքումները շատ վտանգավոր են առողջության համար, քանի որ բարձրացնում են լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ օրգանիզմում առկա բորբոքային գործընթացները նպաստում են այնպիսի վտանգավոր հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են քաղցկեղը, թուլամտությունը, սրտի հիվանդությունները, մետաբոլիկ համախտանիշը, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը և այլն:

Նման խանգարումներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել բորբոքումներից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք պաշտպանում են բորբոքային գործընթացներից:

Մրգեր ու բանջարեղեն

Բորբոքումների դեմ պայքարի լավագույն միջոցներից են մրգերն ու բանջարեղենը, ուստի դրանք հարկավոր է անպայման ներառել ամենօրյա սննդակարգում: Հատկապես օգտակար են խնձորը, հատապտուղները, ցիտրուսային մրգերը, տանձը, կանաչ տերևավոր բանջարեղենը, խաչածաղկավոր բանջարեղենը, լոլիկը, դեղին ու կանաչ բանջարեղենը և այլն:

Շատ մասնագետները խորհուրդ են տալիս օրական հինգ բաժին միրգ ու բանջարեղեն ուտել, մինչդեռ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է օրական 10 բաժին միրգ ու բանջարեղեն ուտել:

Խոտաբույսեր ու համեմունքներ

Խոտաբույսերն ու համեմունքները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու բուսական սննդարար նյութերով: Օրինակ՝ հազրեվարդն ու ուրցը պարունակում են հազրեվարդաթթու, որը միաժամանակ և՛ հակաօքսիդանտ է, և՛ հզոր հակաբորբոքային միջոց: Այս դեղաբույսերով աղցանները, սոուսները, մսամթերքն ու այլ մթերքը համեմելը ոչ միայն յուրահատուկ բույր կհաղորդի ուտեստին, այլև շատ օգտակար կլինի օրգանիզմի համար:

Առաջին մզման ձիթայուղ

Առավել օգտակար սննդակարգ համարվող միջերկրածովյան դիետայի հիմքում հենց առաջին մզման չզտված ձիթայուղն է, որը բուժիչ մթերք է համարվել դեռ Հին Հունաստանում: Այն պարունակում է շուրջ 200 ֆենոլային միացություն, որոնք շատ օգտակար են առողջության համար և պայքարում են քրոնիկ բորբոքումների դեմ:

Ընկույզներ ու սերմեր

Օրգանիզմի համար օգտակար են բոլոր ընկույզներն ու սերմերը: Հունական ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օժտված են հակաբորբոքային հատկություններով:

Բացի այդ, պեկան ընկույզը հարուստ է հակաօքսիդանտներով, իսկ նուշը շատ օգտակար է աղիների համար: Գիտնականների խոսքով՝ այս մթերքից օգուտ ստանալու համար բավական է օգտագործել օրական ընդամենը 20 գրամ ընկույզ կամ սերմ:

(Visited 283 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх