ԱԺ-ում ընթանում են հերթական քառօրյայի նիստերը. Բուռն կոնֆլիկտ տեղի ունեցավ

Հայաստանի Ազգային ժողովում հերթական քառօրյայի նիստերի 4-րդ օրն է: Նախորդ օրը քննարկված օրինագծերն այսօր առավոտյան քվեարկության են դրվել եւ ընդունվել:

Նշենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց:

Նախօրեին խորհրդարանը քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ:

Նշենք, որ նախօրեին բուռն կոնֆլիկտ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԼՀԿ այլ պատգամավորների միջեւ:

Օրակարգում են նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին հարցեր եւ այլ հարցեր։

(Visited 93 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх