Բժիշկները ներկայացրել են՝ ինչու չի կարելի փորձել ինքնուրույն ազատվել բշտիկներից

Ակնեն բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են շատերը, սակայն դրանից ազատվել քչերին է հաջողվում: Սա ճարպագեղձերի և մազարմատների բորոբոքային հիվանդություն է, որի դեպքում մարդու դեմքին ու մարմնին բշտիկներ ու կորյակներ են ի հայտ գալիս:

Նման հիվանդությունը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, քանի որ առաջացնում է ոչ միայն տհաճ զգացողություններ, այլև մի շարք բարդույթներ՝ դրանով իսկ խիստ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա:

Այնուամենայնիվ՝ շատերն ակնեն դիտարկում են որպես ոչ շատ լուրջ խնդիր՝ ասոցացնելով այն դեռահասության շրջանի հետ, ինչը սակայն սխալ մոտեցում է, քանի որ բշտիկները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում:

Սովորաբար այս հիվանդության դեպքում մարդիկ հազվադեպ են դիմում բժշկին և փորձում են ինքնուրույն ազատվել խնդրից՝ առաջին հերթին աշխատելով մաքրել բշտիկների պարունակությունը մաշկը սեղմելով:

Սակայն բժիշկները կտրականապես արգելում են վնասել բշտիկները՝ ընդգծելով, որ սա էլ ավելի է խորացնում խնդիրը: Բանն այն է, որ ակնեի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, և դրանց թվում կարող են լինել նաև բավական լուրջ առողջական խնդիրներ, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել:

Այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, սթրեսով, իմունային համակարգի կամ աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներով, ուստի մինչ ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը հարկավոր է նախ խորհրդակցել մասնագետի հետ:

Հարկ է հիշել, որ միայն փորձառու մաշկաբանը կկարողանա պարզել բշտիկների առաջացման պատճառն ու նշանակել համապատասխան բուժումը:

Ավելին՝ մասնագետները նախազգուշացնում են, որ վտանգավոր կարող են լինել անգամ ներկայում շատ տարածված քսուքներն ու լոսյոնները, որոնք նախատեսված են բշտիկների ու կորյակների դեմ պայքարի համար, ուստի նման միջոցների կիրառումը նույնպես չի խրախուսվում:

Սա պայմանավորված է նրանով, որ այդ քսուքներն ու լոսյոնները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական տարրեր, որոնք կարող են դառնալ բավական տհաճ ալերգիկ ռեակցիայի պատճառ և էլ ավելի վատթարացնել վիճակը:

(Visited 78 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх