Դաղձն առողջության և գեղեցկության աղբյուր է..

Դեռևս հին ժամանակներում դաղձի որոշ վայրի տեսակներ մարդկանց կողմից օգտագործվում էին բուժական նպատակներով: Բուժական արդյունքը պայմանավորված է այս բույսի մեջ պարունակվող մենթոլով և այլ օգտակար բաղադրամասերով:

Դաղձի յուղ

Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից: Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները:

Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով:

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ:

Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում:

Ինչպես պատրաստել թուրմը

Չորացնում են դաղձի տերևներն ու ծաղիկները, որոնք հավաքվում են ծաղկման շրջանի սկզբում: Այն կարելի է նաև դեղատներից գնել:

Չորացրած հումքը մանրացնել, 1 ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր: Ամուր փակել և թրմել մեկուկես ժամ: Ընդունել 1 ճաշի գդալ, օրական 4-5 անգամ:

Դաղձի թեյ

Դաղձի մի քանի թարմ տերևներ կարելի է ավելացնել 1 բաժակ սովորական թեյին կամ էլ առանձին եռացրած ջրին: Խորհուրդ չի տվում երկար ժամանակ թրմել դաղձի թեյը, այլապես այն դառնավուն համ կունենա:

Դիմահարդարման մեջ դաղձը, շնորհիվ իր մեջ պարունակվող տտիպ հատկության, օգտագործվում է մաշկի գրգռվածության վերացման նպատակով, նաև որպես այն թարմացնող միջոց:

Դաղձի սառույց չոր մաշկի համար

1 ճաշի գդալ չորացրած դաղձի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ստացված թուրմը լցնել սառույցի համար նախատեսված ամանի մեջ և սառեցնել: Առավոտյան այդ խորանարդիկներով շփել դեմքի մաշկը, վիզը և կրծքավանդակի շրջանը: Այս բուժգործողությունը գերազանց թարմացնում է մաշկը, հանում գրգռվածությունը, հոգնածությունը և հարթեցնում է կնճիռները:

Դաղձի լոսյոն յուղոտ մաշկի համար

5 ճաշի գդալ չոր, մանրացրած դաղձի վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել կես ժամվա ընթացքում, քամել և ավելացնել լոգանքի համար նախատեսված ջրին: Այս բուժգործողությունը հանում է հոգնածությունը, պայքարում այտուցների դեմ, թարմացնում և առույգացնում է մաշկը:

(Visited 98 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх