Ինչպե՞ս պատրաստել նշի թարմ կաթ, որը շատ օգտակար է ոսկորների և հոդերի համար․

Թարմ, իրական և շատ համեղ նշի կաթը կարող եք այժմ պատրաստել նաև տանը: healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի պատրաստել տնական նշի կաթ, որը կարող եք գործածել սմուզիներ և ապուրներ պատրաստելիս:

Բաղադրություն

1 բաժակ նուշ
Ջուր (նուշը թրջելու համար)
2 խուրմա
Կես թ/գ վանիլին
3 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը

Նուշը լցրեք տարայի մեջ և ծածկեք 2.5սմ ջրով: Թողեք ամբողջ գիշեր մնա ջրի մեջ:

Ապա առավոտյան նուշը չորացրեք և կտրատեք:

Բլենդերի մեջ լցրեք 3 բաժակ ջուրը, նուշն ու խուրման, լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Մի քանի շերտ թանզիֆի (марля) միջոցով քամեք զանգվածը, ավելացրեք մի փոքր վանիլին՝ ըստ ցանկության:

Կարող եք նշի կաթը պահել սառնարանում, այն կմնա 3 օր:

(Visited 413 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх