Մասնագետները ներկայացրել են այն հիմնական գործոնները, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ

Մազաթափության խնդրին շատերն են բախվում, ինչը դառնում է բավական տհաճ «անակնկալ» յուրաքանչյուրի համար:

Օրվա ընթացքում որոշակի քանակությամբ մազերի կորուստը բնական երևույթ է, քանի որ այս կերպ օրգանիզմն ազատվում է «հնից» և թարմացնում է մազածածկույթը, սակայն լինում են դեպքեր, երբ մազերը թափվում են չափազանց մեծ քանակությամբ և դրանց նոսրացումն ակնհայտ է լինում անգամ անզեն աչքով:

Հաճախ մարդկանց թվում է՝ մազաթափությունը պայմանավորված չէ որևէ խնդրով, սակայն իրականում նմանատիպ ցանկացած խնդիր միշտ ունենում է որևէ պատճառ:

Մասնագետները ներկայացրել են ամենատարածված գործոնները, որոնք կարող են դառնալ առատ մազաթափության պատճառ:

Այս գործոններին ծանոթ լինելը կօգնի ժամանակին պարզել խնդրի պատճառն ու ճիշտ քայլեր ձեռնարկել:

Բժիշկների խոսքով՝ առաջին հերթին մազաթափության են հանգեցնում հորմոնալ փոփոխությունները, որոնք էլ կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով:

Կանանց դեպքում հորմոնալ փոփոխությունների պատճառ կարող են դառնալ հղիությունը, ծննդաբերությունը, հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունումը դադարեցնելը և այլն: Նման դեպքերում խնդիրը լուծելու համար հարկավոր է կարգավորել հորմոնալ ֆոնը:

Սակայն հորմոնալ փոփոխությունները մազաթափության միակ պատճառը չեն: Այս տհաճ խնդիրը կարող է զարգանալ նաև սթրեսի հետևանքով, մինչդեռ շատերն անտեսում են այս գործոնը:

Սթրեսը շատ հաճախ հանգեցնում է նյարդային լարվածության ու քնի խանգարումների, ինչի հետևանքով մազարմատները թուլանում են և մազածածկույթն աստիճանաբար սկսում է նոսրանալ:

Բացի այդ, մազերի փարթամության վրա կարող է զգալի ազդեցություն ունենալ նաև մարդու սննդակարգը: Շատ հաճախ մազաթափության պատճառ է դառնում անառողջ սննդակարգն ու վիտամինների

(հատկապես՝ В խմբի վիտամինների) պակասը, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքին:

Չի կարելի անտեսել նաև ժառանգական նախատրամադրվածության գործոնը, քանի որ շատ հաճախ մազաթափության հակվածությունը մարդը ժառանգում է գենետիկորեն:

Նման դեպքերում խնդրից ազատվելն այդքան էլ դյուրին չի լինի, սակայն որոշակի քայլեր, այնուամենայնիվ, հարկավոր է ձեռնարկել:

(Visited 127 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх