Վերիջն օրերին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակելն ունի հատուկ նպատակ Ադրբեջանի կողմից․. Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Վերիջն օրերին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակելն ունի հատուկ նպատակ Ադրբեջանի կողմից:

Բնականաբար, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի, և կպատասխանի ըստ արժանվույն: Հենց սա նկատի ունենալով, նրանք անցել են ավելի խոշոր տրամաչափի, որպեսզի մեր պատասխանն էլ նմանատիպ լինի:

Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա տարածած հայտարարությունը նաև փաստում է իմ համոզմունքը, որ Ադրբեջանը որոշակի ներքին քաղաքական և որոշակի բանակցային գործընթացների հարցեր լուծելու համար է սա անում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն սահմանին տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում է հայակական կողմի վրա, ավելին, մեղադրում է Հայաստանին, խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը փոշիացնելու մեջ:

Այս անգամ ավելի հասցեական է մեղադրանքը, այն ուղղված է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Կարծում եմ, որ Ադրբեջանը չի հասնի իր նպատակին, քանի որ ակնհայտ է սադրանքը հենց Ադրբեջանի կողմից:

Այդ սադրանքի մասին են խոսում անգամ սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերը՝ մեղավորության սլաքն ուղղելով հենց Ադրբեջանի ղեկավարության կողմը»:

(Visited 175 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх