Ամստերդամի համալսարանի և Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են մեթոդ, որը թույլ կտա 10 տարով երկարացնել կյանքի տևողությունը.

Ամստերդամի համալսարանի և Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են մեթոդ, որը թույլ կտա 10 տարով երկարացնել կյանքի տևողությունը։

Ինչպես գրում է actualnews.org կայքը, ավելի երկար ապրելու համար հարկավոր է լինել ֆիզիկապես ակտիվ, հետևել սննդակարգին, սահմանափակել ալկոհոլի գործունեությունը և հրաժարվել ծխախոտից։

Գիտնականների հետազոտությունները տևել են քսան տարի։ Դրանց մասնակցել է շուրջ 50 հազար մարդ, որոնք վարում էին տարբեր կենսակերպ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ նստակյաց կենսակերպ վարող, սննդակարգին չհետևող, ծխող և ալկոհոլային ըմպելիքներ օգտագործող մարդիկ միջինում ապրում են 73,5 տարի, մինչդեռ բուսական ծագման մթերքի գործածությունը, ալկոհոլի և ծխախոտի սահմանափակումն ու պարբերաբար մարզվելը կամ հաճախ մաքուր օդին զբոսնելն օգնում են մեծացնել այդ ցուցանիշը 10 տարով։

Նշվում է, որ հետազոտության շրջանակներում հաշվի չեն առնվել այն մահերը, որոնք պայմանավորված են եղել օնկոլոգիական կամ այլ քրոնիկ հիվանդություններով։

Այս կերպ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունների բացառումն ու բուսական ծագման սննդամթերքի գործածությունն օգնում են երկարացնել կյանքի տևողությունը 13,6%-ով։


Մասնագետները նաև հորդորում են հետևել ճիշտ սննդակարգի, որում ներառված կլինի բացառապես օգտակար մթերք։ Օգտակար է համարվում օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքը, այդ թվում՝ ձուկը, ընկույզները, կտավատի սերմերը։

Բացի այդ, շատ կարևոր է նաև մրգերի ու բանջարեղենի ամենօրյա գործածությունը։ Առողջության համար շատ օգտակար կարող է լինել նաև ոչ շատ ինտենսիվ վազքը, արագ քայլքը, հեծանիվով զբոսանքն ու լողը, ուստի նման ակտիվությունը կարելի է դարձնել մշտական կենսակերպի մասը:

(Visited 202 times, 2 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх