Ինչի է անհրաժեշտ ցիտրուսային մրգեր օգտագործել…Մանրամասնում են գիտնականները.

Բազմիցս է նշվել, որ ցիտրուսային մրգերը պարունակում են վիտամիններ և անհրաժեշտ են օրգանիզմին:

Օրինակ` նարինջը կարող է օրգանիզմից ոչ միայն դուրս բերել օրգանական թույները, այլև ամրացնել իմունային համակարգը և բարձրացնել դիմադրողականությունը:

Նարնջի հյութը շատ օգտակար է հատկապես մրսածության և հարբուխի դեպքում:

Թուրինջը լավացնում է սրտի աշխատանքը և նպաստում նիհարելուն: Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում:

Կիտրոնն աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Կեղևն ու կորիզներն օգտակար են սրտին, իսկ միջուկն անփոխարինելի սնունդ է:

Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ: Կիտրոնի հյութը խորհուրդ է տրվում ըմպել առանց ջրի հավելման:

(Visited 78 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх