Տատիկս միշտ կրում էր սաթից վզնոց և ասում, որ այն բազմաթիվ հիվանդություններ է բուժում…

Այս քարի մասին գրել են Կլավդիուս Հալենը և Ավիցենան, սակայն մեզ հասած լավագույն նկարագրությունը պատկանում է Պլինիուս Մեծին։

Ահա թե ինչ է գրել նա Ք.հ. առաջին դարում իր «Բնական պատմություն» գրքի` քարերի բուժիչ հատկությունների ուսումնասիրությանը նվիրված բաժնում.

«Սաթը բժշկական տեսանկյունից ունի օգտակար հատկություններ, սակայն ամենևին դա չէ պատճառը, որ այն հաճույքով կրում են կանայք։ Ունի բարեբեր ազդեցություն երեխաների վրա, եթե օգտագործվի որպես հուռութ։ Բուժում է դժվարամիզությունը, եթե խմեն թուրմը։

Սաթի վզնոցը կանխարգելում և բուժում է զառանցանքը, տենդը, այլ հիվանդություններ։ Փոշիացրած սաթի խառնուրդը վարդի յուղի և մեղրի հետ օգնում է ականջի հիվանդությունների դեպքում։

Փոշին առանձին վերցված կամ մաղտակի ծառի խեժի և ջրի հետ խառնած բուժում է ստամոքսի հիվանդությունները։

Գեղջկուհիները կրում են այն` որպես զարդ, և նաև բուժիչ հատկությունների շնորհիվ, քանի որ համարվում է, թե օգտակար է կոկորդի հիվանդությունների դեպքում»։

Սաթը միլիոնավոր տարիների ընթացքում խեժից (հավանաբար` փշատերևների) առաջացած հանքաքար է։ Կարող է ունենալ դեղին, նարնջագույն, կարմիր, շագանակագույն և նույնիսկ սպիտակ գույն։

Սաթի հետ կապված են բազմաթիվ առասպելներ, համարվում է, որ այն մոգական ծագում ունի։ Ըստ բանասերների` «յանտար»=սաթ բառն ունի լիտովական ծագում և կրում է «հիվանդություններից պաշտպանող» իմաստը։

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ սաթը կուտակում է ինֆրակարմիր և անդրմանուշակագույն էլեկտրամագնիսական ալիքները, զգայուն է Երկրի մագնիսական դաշտի տատանումների հանդեպ, պաշտպանում է տիրոջը մագնիսական փոթորիկներից և անցանկալի կենսաէներգետիկ ազդեցություններից։

Սաթի բուժիչ հատկությունները բնորոշվում են իր մեջ կուտակված էներգետիկ դաշտով։

Սաթը անվանում են Արևի քար, և սա պատկերավոր համեմատություն չէ։ Սաթը մի կաթիլ Արև է` կենարար էներգիայի աղբյուր իր տիրոջ համար։

Հայ ժողովուրդը հին ժամանակներից հավատացել է սաթից պատրաստված զարդերի մոգական հատկություններին։ Սաթ արմատը ինքնին պետք է զերծ պահի չար աչքից, ձախորդություններից, հիվանդություններից։

Այս ամենն ունի նաև գիտական ենթապատմություն։ Միջին դարերում Տևտոնական միության Մեծ վարպետ (գրոսմայստեր) դուքս Ալբերտը հանձնարարել է կատարել սաթի հատկությունների բազմակողմանի լայն ուսումնասիրություն։

Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները` «Սաթի փոշին բուժում է նյարդերը և ունի բարերար ազդեցություն բոլոր օրգանների վրա»։

Այն ժամանակվա գիտնականները կարողացել են հայտնաբերել սաթի մեջ պարունակվող մի քանի տասնյակ նյութեր։

(Visited 215 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх