ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը:
Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան:
Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի:
Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում: Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել։
Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել` շուն պահեք:
(Visited 25 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 4 недели назад