Մարսողական համակարգի և նյութափոխանակությանը նպաստող գլխավոր մթերքը․

Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող այն գործընթացն է, որի ժամանակ այրվում են կուտակված կալորիաները:

Սննդամթերքի տարբեր տեսակները տարբեր կերպ են ազդում այս գործընթացի վրա, ինչը նշանակում է, որ որոշակի մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել քաշը, մինչդեռ մեկ այլ մթերք կարող է նպաստել քաշի ավելացմանը:

Մասնագետների խոսքով՝ քնելուց առաջ սնվելը կազմվածքի համար այդքան էլ օգտակար սովորություն չէ, քանի որ նպաստում է քաշի ավելացմանը, սակայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մի մթերք, որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու նիհարել անգամ քնած ժամանակ:

Նման մթերք կարող է լինել ցածր յուղայնությամբ կաթնաշոռը:

Քնելուց որոշ ժամանակ առաջ մի փոքր կաթնաշոռ ուտելը ոչ միայն կխթանի նյութափոխանակությունը, այլև կօգնի ազատվել քաղցի զգացումից, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է նիհարել ցանկացողների շրջանում: Հետազոտության շրջանակներում մասնագետներն անց են կացրել գիտափորձ, որին մասնակցել են 20 տարեկանից բարձր երիտասարդներ:

Ուսումնասիրության ընթացքում կամավորներն ամեն օր քնելուց մեկ ժամ առաջ մի բաժին կաթնաշոռ են կերել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այս սովորությունը ոչ միայն խթանել է նրանց օրգանիզմի նյութափոխանակությունը, այլև նպաստել է ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:

Գիտնականների կարծիքով՝ օրգանիզմի վրա նման դրական ազդեցություն է ունենում կաթնաշոռում պարունակվող կազեինը, որը պատասխանատու է բջիջներին ամինաթթուներով ապահովելու համար:

Բացի այդ, կազեինը նաև խթանում է մարսողության գործընթացները, ինչն էլ հենց նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի արագացմանը:

Արդյունքում մարսողական համակարգն աշխատում է ավելի արդյունավետ կերպով և օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում:

(Visited 49 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх