Գիտնականները հաշվել են, թե որ օրն է ի հայտ գալիս կորոնավիրուսը

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ:

Ուստի 14 օր տեւողությամբ կարանտինը գիտնականները համարում են միանգամայն հիմնավորված: Հետազոտության արդյունքները հրապարակված են Annals of Internal Medicine հանդեսում։

Գիտնականները դեռ մինչեւ վերջ չգիտեն, թե որքան վարակիչ է COVID-19 նոր կորոնավիրուսը: Նշվել է մի քանի դեպք, երբ վիրուսը փոխանցել են մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել:

Սակայն մեծ մասամբ վարակի կրողն սկսում է շրջապատողների համար վտանգ ներկայացնել, երբ նրա մոտ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանշանները: Ախտահարվելու եւ ախտանշանների ի հայտ գալու միջեւ ժամանակը կոչվում է գաղտնի շրջան:

Դրա տեւողությունն իմանալը շատ կարեւոր է հիվանդության տարածման դեմ պայքարի ռազմավարությունը կազմակերպելու եւ արդյունավետ կարանտինի ժամկետները որոշելու համար:

Մտահոգություններ կան, որ 14-օրյա կարանտինի ժամանակաշրջանը COVID-19-ի համար բավարար ժամանակ չէ, եւ հարկավոր է այն երկարացնել մինչեւ 19 կամ 24 օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

(Visited 3 989 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх