ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին Կապանում հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, քննարկել են համաշխարհային շուկայում տեղի ունեցող պրոցեսները, առաջիկա անելիքները:
Այդ պատճառով էլ կապանցիների հետ հանդիպումը նախատեսված ժամից մի քանի րոպե ուշ է սկսվել:
Խոսելով հանրաքվեի մասին՝ վարչապետն ասաց. «Ես համոզված եմ, որ կառավարությունը պետք է ապահովի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը:
Որևէ ապօրինի ներգործություն քաղաքացու կամքի ազատ արտահայտման վրա չի լինի:
Ինչ կորոշի քաղաքացին, մենք կխոնարհվենք այդ որոշման առաջ:
Բայց ես հույս ունեմ, որ դուք մեր հանդեպ վստահությունը կվերածեք կոնկրետ քաղաքական արդյունքի և ապրիլի 5-ին Հայաստանը կազատեք քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդից»,-նշեց Ն. Փաշինյանը:
(Visited 33 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 4 недели назад