«Մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը».Պատրա՞ստ ենք մենք արդյոք, թե` ոչ. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Դե՛ ինչ, ժողովուրդ ջան, մինչև երկրի հպարտ քաղաքացիները զբաղված են ներքաղաքական արիշ-վերիշներով, մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը։

Այո՛, հարգելիներս, այսօրվանից կարելի է փաստել, որ աշխարհում սկսվեց ծանրագույն տնտեսական ճգնաժամ։ Համաշխարհային տնտեսաֆինանսական կառույցները երեկ վաղ առավոտից ցնցվում են հիմնական տնտեսական ցուցանիշների անկումից։

Նավթն արդեն վաճառվում է 31 դոլարով, սա նվազագույն գինն է 1991 թվականից։

Ռուսաստանում կտրուկ ընկավ ռուսական ռուբլու փոխարժեքը։

Հիշեցնեմ պարզապես, որ դա նվազագույնը նշանակում է Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսների պակասություն և զուգահեռ ուղղակի կորուստներ, մենք, ըստ երևույթի, կկորցնենք նաև աննուղակի ձևավորվող եկամուտները, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։

Սա բնավ խուճապ չի, սա ուղղակի տագնապի նշան է։

Պատրա՞ստ ենք մենք արդյոք, թե` ոչ»:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх