«Նիկոլ ջան, մի՛ մոռացիր, որ 2007-ին Տեր-Պետրոսյանի կողքին էիր». Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ ջան, եթե Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել, ինչի՞ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականին:

Լավ չեմ հասկանում, պարոն վարչապետ, մի՛ մոռացիր մի բան, որ 2007-ին Տեր-Պետրոսյանի կողքին էիր և ասում էիր՝ Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:

2011 թվականին Տեր-Պետրոսյանի ղեկավարած և մեր՝ պայքարողներիս շնորհիվ ազատ արձակվեցիր: Հետաքրքիր է՝ ինչի եք մոռանում:

Ասեմ՝ «Այո»-ն հաղթելու է, այլընտրանք չունի, և մեր պայքարը գաղափարական է և ոչ՝ նեղ կուսակցական և անձնական»:

(Visited 86 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх