«Դիմել եմ այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին, մերժում եմ ստացել». Դավիթ Սանասարյան

«Ես որևէ այլ մեխանիզմ ու միջոց չունեմ ստուգելու, քան նրանց հավաստիացումն է:

Մինչ այս էլ՝ նիստերից մեկի ժամանակ ասել եմ, որ դիմել եմ այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին, որպեսզի մինչ աշխատանքի ընդունելն իրենցից տեղեկություն իմանանք, մերժում եմ ստացել:

Ասել են, որ դա օրինական չէ, այդքանով սահմանափակվել եմ». մարտի 11-ի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սասանսարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավական հարթությունում լծակներ չի՞ ունեցել՝ նախքան աշխատանքի ընդունելը պարզելու՝ տվյալ անձը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ:

Դ.Սանասարյանը նշեց, որ տվյալ պարագայում էական չէ, թե ինքն իրեն խաբվա՞ծ է զգում, թե՞ ոչ:

Կարևորն այն է, որ գործունեության ընթացքում սպասարկել է միայն պետության շահը:

«Մինչ այսօր մեր արածի արդյունքում պետությունը 250 մլն դրամի միջոց շահել է»,- պնդեց նա:

Անդրադառնալով իրավապահ մարմիններում դավաճանների առկայության մասին վարչապետի հայտարարությանը, կասեցված լիազորություններով պաշտոնյան ընդգծեց, որ դա իր համար անակնկալ չի եղել:

Ըստ նրա՝ իրավապահ մարմիններն այն եզակի պետական կառույցներն են, որոնք շատ քիչ փոփոխության են ենթարկվել, կարելի է ասել՝ փոփոխության չեն ենթարկվել:

(Visited 28 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх