Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի մոտ են և մյուսների: Թող բերեն, վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի Տաթև համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված ապօրինի գույքի բռնագանձման մասին նախագծին:

«Չեմ բացառում, որ այդ փաստաթուղթը խմբագրումների կարիք ունենա, բայց տարբերակ չկա՝ մենք խնդիր ունենք մեր առաջ:

Ես հայտարարել էի, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում 2.5 մլրդ հավելյալ պետք ա ծախսենք մեր բանակի մարտունակության բարձրացման վրա, որից 1.2 մլրդը հակակոռուպցիոն պայքարով վերադարձրածը պետք է լինի:

Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի մոտ են և մյուսների: Թող բերեն, վերադարձնեն:

Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի՝ չէ՜, գիտեք, քանի որ իրավակիրառ պրակտիկայի տեսությունը, ինչ որ՝ բլա-բլա-բլա-բլա, Սերժ Սարգսյանի գույքն ու նրա փեսայի թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև տարել են, Իտալիա պահել:

Բայց ժողովրդի ձեռքերը երկար են, Իտալիա պահեն, ուր ուզում են պահեն, հասնելու ենք՝ հետ բերենք»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

(Visited 171 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх