Հանրապետականների գոյությունը հանգիստ չի տալիս Նիկոլին ու Ալիևին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդագին սևեռվածությամբ հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին:

Վերջինս երեկ` ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին, կրկին խոսեց մեր մասին՝ մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ:

Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:

Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ:

Ի տարբերություն ոմանց` մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ըմբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:

Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը:

Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ: Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք:

Հ. Գ. Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևը երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»:

(Visited 37 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх