«Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը՝ առաջին հերթին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը: Համախմբվել և դրսևորել պատասխանատու պետությանն ու հասարակությանը բնորոշ վարքագիծ:

Մի սպասեք, որ դանակը ոսկորին հասնի:

Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ:

Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը՝ առաջին հերթին:

Հայաստանը փոքր երկիր է: Բերնեբերան լուրերը շատ արագ են տարածվում:

Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ:

Այս փուլում գոնե տարեցներին մի տարեք հանրահավաքներին, կամավոր եկողներին՝ նախապես խնդրեք, որ չգան զանգվածային միջոցառումներին:

Խոսքս վերաբերում է 60+ տարիքային խմբին»:

(Visited 66 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх