«Եսասեր, եսասեր, լավ, էսքա՞ն եսասեր». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք արդյոք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով, ի պաշտոնե, ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․

Ասում են՝ վերջինս, զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք և պաշտպանական ռեակցիա ունենալով, գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս։ Եսասեր, եսասեր, լավ, էսքա՞ն եսասեր։

Պրն․ քաղաքապետ ջան, պրն․ Մարության ջան, ուզում եմ հիշեցնել, որ Դուք դեռ քաղաքապետ եք, մայրաքաղաքի քաղաքապետ։

Գուցե, վերջապես, քաղաքացու մասի՞ն մտածեք, մի կողմ դնելով անձի պաշտամունքը, դուրս գաք տանից՝ հասկանանք՝ քաղաքն ինչպե՞ս է պաշտվանվելու, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ի՞նչ անելիքներ կան․․․ Կոմպետենտ չլինելն էլ չափ ու սահման ունի»:

(Visited 83 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх