Հրանտ Բագրատյանը կոչ է անում ազատ արձակել բոլոր կալանավորներին որոշ բացառություններով ու սահմանափակումներով

Կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։

Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են», գրել է Բագրատյանը, հույս հայտնելով, որ օգտակար բան ասած կլինի։

«Բանակ։

— Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։

— Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։

— Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։

— Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,

— Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,

— Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։

— ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։

Կալանավայրեր։

— Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։

— Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։

— Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։

— Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։

— Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։

— Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին», գրել է Հրանտ Բագրատյանը եւ հետգրություն թողել.

«Վաղը և մյուս օրը կխոսենք տնտեսական միջոցառումների, բիզնեսին պետական օժանդակության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների, կրթության, պետական ֆինանսների մասին»։

(Visited 79 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх