3:1 հարաբերությամբ խառնեք բազուկի և հաղարջի հյութերը, ավելացրեք մեղր(ըստ համի):
Օգտագործեք ամեն օր 1/2 բաժակի չափով, ուտելուց 15 րոպե առաջ, 2 շաբաթ:
Գլուխ սոխ
250 գրամ սոխը մանր կտրատեք, խառնեք 250 գրամ շաքարի հետ և վրան ավելացրեք 0.5 լիտր ջուր: Եփեք դանդաղ կրակի վրա այնքան ժամանակ` մինչև սոխը եփվի:
Քամեք, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր և օգտագործեք 1 ճաշի գդալ, օրը 4 անգամ` ուտելուց առաջ:
Սրոհունդ(зверобой) և «Կագոր» գինի
1 բաժակ մանրացված թարմ կամ չոր սրոհունդի վրա ավելացրեք 1 շիշ «Կագոր» գինի (այլ գինի օգտագործել չի կարելի) և թրմեք 14 օր մութ տեղում: Այնուհետև քամեք և խմեք մեկ ճաշի գդալ`ամեն ուտելուց առաջ:
Լոռամիրգ, ընկույզ և խնձոր
Տրորեք 0.5 կգ լոռամիրգը, ավելացրեք 1 բաժակ մանրացված ընկույզ, 3 կտրատած խնձոր, 0.5 բաժակ ջուր և շաքարավազ: Խառնուրդը հասցրեք եռման աստիճանի և սառեցրեք: Վիտամինային խառնուրդը պատրաստ է:
Լցրեք բանկայի մեջ և պահեք սառնարանում:
Օգտագործեք 1 ճաշի գդալ, օրը 2 անգամ: Երեխաները` 1 թեյի գդալ, օրը 2 անգամ: