«Պատասխանատվությունից խոսում է ամենաանպատասխանատու մարդը». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում որևէ երկրի ղեկավար իր երկրի քաղաքացիներին չի մեղադրել կորոնավիրուսի տարածման համար։

Բոլորը գիտակցում են, որ պատասխանատվությունը կրում են կառավարողները, իրենց անլուրջ վերաբերմունքով, դանդաղ արձագանքով և անհրաժեշտ միջոցների ոչ ամբողջական կիրառմամբ։

Սա առավել ևս վերաբերում է այն մարդկանց, ովքեր մինչև երեկ մարդաշատ հանրահավաքներ էին անցկացնում, իրենց օրինակով մարդկանց գործողությունների ազատություն քարոզելով։

Էջմիածինցի կնոջ վարքի ամբողջական պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական ղեկավարության վրա և ամեն անգամ այս մարդուց արդարացումներ լսելը և իրենց սխալները չընդունելը վիրավորական է արդեն։

Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Իտալիայից արդեն մի շաբաթ ժամանած Ռենկոյի աշխատակիցը կարող էր հարյուրավոր մարդկանց վարակման պատճառ դառնալ։

Պատասխանատվությունից խոսում է ամենաանպատասխանատու մարդը։ Կորոնավիրուսից երկիրը պաշտպանելու հարցում ամենաանպատասխանատու մարդն այսօր Նիկոլ Փաշինյանն է»:

(Visited 46 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх