Բժիշկները նշել են՝ ինչպես կարելի է խուսափել կորոնավիրուսից վարակված մարդու հետ շփման դեպքում

Կորոնավիրուսային վարակն արդեն ձեռք է բերել պանդեմիկ բնույթ, ուստի դրանցից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել տարբեր միջոցներ: Առաջին հերթին հարկավոր է հաճախ լվանալ ձեռքերը, հետևել անձնական հիգիենային ու պահպանել անձնական իրերի մաքրությունը, գրում է actualnews.org կայքը:

Համարվում է, որ COVID-19 վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն այնուամենայնիվ այն իր կենսունակությունը կարող է որոշ ժամանակ պահպանել կոշտ մակերևույթների վրա, ուստի նման կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են՝ հատկապես, եթե տանը կա մեկուսացված կամ արդեն իսկ վարակված անձ:


Տան անդամներից որևէ մեկի վարակման դեպքում հարկավոր է հնարավորինս հազվադեպ մաքրություն անել նրա սենյակում՝ շփումը նվազագույնի հասցնելու համար, քանի որ շատ կարևոր է, որ հիվանդը որևէ կերպ չշփվի տան մյուս անդամների հետ:

Նման դեպքերում մաքրություն անելու և ընդհանուր օգտագործման տարածքներն ախտահանելու ընթացքում հարկավոր է անպայման կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ ու միանգամյա օգտագործման դիմակներ:

Մասնագետները նախազգուշացնում են, որ կոշտ մակերևույթները նախ հարկավոր է մաքրել օճառով ու հատուկ լվացող միջոցներով, որից հետո միայն ախտահանել հատուկ սպիրտային լուծույթներով:

Փափուկ կահույքն ու գորգերը մաքրելիս նախ հարկավոր է ազատվել տեսանելի աղտոտվածությունից, մաքրել հասարակ մաքրող միջոցներով, ապա կիրառել համապատասխան ախտահանող մաքրող միջոցներ:

Շատ կարևոր է նաև սեղանների, աթոռների, դռների բռնակների, ծորակների, սանհանգույցի և ընդհանուր օգտագործման այլ առարկաների մաքրությանը հետևելը:

Բացի այդ, հարկավոր է նաև հիշել հիվանդի իրերը լվանալիս ձեռնոցներ կրելու անհրաժեշտության մասին:

Առհասարակ նման համավարակի պայմաններում ամենակարևոր կանոններից մեկը ձեռքերը դեմքից հեռու պահելն ու հնարավորինս հաճախ տաք ջրով ու օճառով լվացվելն է:

Մասնագետները նաև հիշեցնում են, որ ախտահանումը ենթադրում է հատուկ քիմիական նյութերի օգտագործում, իսկ այդ պրոցեդուրան հարկավոր է անցկացնել միայն ոչ շատ ագրեսիվ միջոցներով տարածքը մաքրելուց հետո: Այս կերպ հնարավոր կլինի զգալիորեն նվազեցել վիրուսի տարածման հավանականությունը, ուստի այս փուլը կարող է կենսական նշանակություն ունենալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am Madicine-ը, կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից, որն ունի 11 միլիոն բնակչություն:

Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում, այդ թվում նաև Հայաստանում:

Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն է 174 000-ից, մահվան դեպքերի թիվը` 6680-ից: ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսային վարակի հաստատված 30 դեպք:

(Visited 130 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх