Գիտնականը հերքել է այն ենթադրությունները, որ տաք եղանակը կսպանի կորոնավիրուսը .

Ռուաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային տնտեսական կանխատեսման ինստիտուտի հասարակության առողջության կանխատեսման եւ վերլուծության լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռեվիչը  ՌԻԱ Նովոստիին հայտնել է.

Իրական չեն այն ենթադրությունները, թե տաք եղանակը կսպանի կորոնավիրուսը:

«Կան որոշ ենթադրություններ, որ բարձր ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը կարող է նահանջել, սակայն դա ֆանտազիա է:

Վիրուսը եկել է Ուհանից, որտեղ բավականին բարձր ջերմաստիճան է գրանցվել դեկտեմբեր-հունվարի ամիսներին՝ մինչեւ 10 աստիճան:

Եվ նման ջերմաստիճան է եղել, երբ վիրուսը սկսել է տարածվել»,- ասել է նա:

Փորձագետը նշել է, որ պետք չէ ապավինել տաք եղանակին՝ որպես վիրուսից փրկվելու միջոց:

ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: Աշխարհում ավելի քան 120 երկրներում վարակվածների թիվն արդեն հասնում է ավելի քան 130 հազարի, մեծ մասն ապաքինվել է, ավելի քան 5 հազարը՝ մահացել:

(Visited 276 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх