«Կորոնավիրուսի երեք դեպքերը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մենք հիմա մեկուսացման աշխատանքներ ենք իրականացնում:
Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց և Առողջապահության նախարարն ասում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այնտեղ վարակի ավելի լայն տարածում չունենք:
Մնացած 4 դեպքերը առանձին դեպքեր են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ:
Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել դրա համար: Այն, որ իրենք ջերմություն ունեն, դեռ ոչ մի բան չի նշանակում»:
Նա հայտնեց, որ ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել:
Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 16 марта 2020 г.