«Այս «հաղթանակը» շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Արա Մինասյանի վերաբեյալ դատական գործին:

«Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հայրն ինձ դատի տվեց՝ պահանջելով ներողություն խնդրել իմ արտահայտությունների համար:

Դատական պրոցեսը մինչ օրս ձգվել է: Առաջին և Վերաքննիչ ատյաններում Մինասյաններն ինձ «հաղթել են», Վճռաբեկ դատարանն էլ հրաժարվել է վճիռն ընդունել վարույթ և ինձ պարտավորեցրել են հերքել իմ հայտարարությունները և ներողություն խնդրել:

Վճիռը կհրապարակեմ և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն ինչ ասել եմ այդ հայտարարությունների ժամանակ կրկնում եմ, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների:

Այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը և խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին, թե չէ, ստացվում է, որ ես պիտի ներողություն խնդրեմ մի բանի համար, որ չի եղել»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արա Մինասյան vs. Արսեն Թորոսյան դատական գործի մասին…

Опубликовано Arsen Torosyan Вторник, 17 марта 2020 г.

 

(Visited 112 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх