«Դե Ձեզ տեսնեմ, պարոն վարչապետ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով հատ հատ քաշելու ու արաղով դիզինֆեկցիա անելու». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք».

Այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Սահմանադրությամբ մեր պետության ղեկավարը, որը իր անձին սպառնացող առաջին իսկ վտանգից անմիջապես ինքնամեկուսացվեց և կրկնակի թեսթավորվեց:

Մինչ կրկնակի թեսթավորումը Փաշինյանը կորոնավիրուսի մասին խոսում էր քամահրանքով և ծաղրով՝ իրեն հավատացող մեր քաղաքացիներին գցելով հացավոր ինքնավստահության թմբիրի մեջ՝դրանով իսկ բազմապատկելով մեր բոլորի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները:

Ծաղրելով կորոնավիրուսը Փաշինյանը բնազդաբար կրծքով պաշտպանում էր անօրինական հանրաքվեն ցանկացած սպառնալիքից՝ իր համար երաշխավորելով հոգու էմոցինալ սովի հագեցվածության 40 օր՝ աննախադեպ մաղձի, թշնամության և ատելության տարածման միջոցով:

Ուղիղ երկու շաբաթ հասարակության առողջ դատող և ռիսկերը սթափ գնահատող մասը պահանջում էր դադարեցնել քարոզարշավը՝ բացառելով մարդկանց կուտակումները և վիրուսի տարածման վտանգները, նաև կոչեր էին հնչում մտցնել արտակարգ իրավիճակ և երկրում հաստատել խիստ իրավական ռեժիմ:

Բայց ինչպես ասում են, «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է արագ ավարտի, ոչխարը սարն անցավ»: Ոչ մի արձագանք, արհամարհանք, համառ պնդաճակատություն՝ մինչև վտանգը չհասավ իրեն ու իր ընտանիքին:

Հիմա, ինչպես ասում էր դասականը, պինցետնել է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք:

ԴԵ ՁԵԶ ՏԵՍՆԵՄ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով հատ հատ քաշելու ու արաղով դիզինֆեկցիա անելու:

ԱԶԳԸ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է»:

(Visited 110 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх