Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հայտարարությունը. Սահմանափակման միակ նպատակն է…..

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։

Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։

ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх