Մեղրի օգտակար հատկությունները, որոնց մասին դուք պետք է իմանաք.

Բոլորն էլ գիտեն, որ մեղրը շատ համեղ մթերք է, որն օգնում է պայքարել մրսածության դեմ ու ամրապնդում է իմունային համակարգը, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քանի որ օժտված է նաև մի շարք այլ հատկություններով:

Մասնագետները ներկայացրել են մեղրի ամենաօգտակար հատկություններն ու 6 պատճառ այն ավելի հաճախ օգտագործելու համար:

Շաքարին փոխարինող արդյունավետ միջոց է

Մեղրը 70%-ով բաղկացած է շաքարից, իսկ 30%-ով՝ ջրից, հանքանյութերից ու սպիտակուցներից:

Այն դարեր ի վեր օգտագործվել է որպես բնական քաղցրացուցիչ: Ավելին՝ որոշ դեպքերում այն շատ ավելի օգտակար է, քան ավանդական շաքարը, ուստի հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս շաքարը փոխարինել բնական մեղրով:

Բարելավում է քնի որակը

Մեղրը դրական ազդեցություն է ունենում սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակների վրա, որոնք հաճախ թույլ չեն տալիս լավ քնել գիշերը:

Այս կերպ մեղրը բարելավում է քնի որակն ու օգնում է հանգստանալ ինչպես հարկն է: Պարզապես հարկավոր է մի թեյի գդալ մեղրին ավելացնել մի պտղունց աղ և ուտել խառնուրդը քնելուց որոշ ժամանակ առաջ:

Ազատում է բշտիկներից

Մեղրն օժտված է հզոր հակամանրէային հատկություններով, ինչի շնորհիվ հիանալի միջոց է բշտիկների ու կորյակների դեմ պայքարի համար:

Պարզապես հարկավոր է քսել մեղրն ախտահարված մաշկին, թողնել դիմակը 30 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Նպաստում է վերքերի արագ ապաքինմանը

Մեղրն ախտահանում է վերքերն ու խթանում է հյուսվածքների ապաքինման գործընթացը: Այն պայքարում է հակաբիոտիկակայուն բակտերիաների ու խոցերի դեմ, ինչպես նաև նպաստում է լուրջ վերքերի արագ ապաքինմանը:

Սակայն մինչ այս մթերքը որպես բուժիչ միջոց օգտագործելը հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:

Կանխում է ուռուցքների առաջացումը

Մեղրը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, իսկ դրանք պայքարում են ուռուցքների դեմ: Ավելին՝ մասնագետները նշում են, որ այս մթերքը զգալիորեն նվազեցնում է երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Բարելավում է կոգնիտիվ կարողությունները

Մեղրի գործածությունը զգալիորեն բարելավում է կարճատև ու երկարատև հիշողությունները՝ դրանով իսկ նպաստելով նաև կոգնիտիվ կարողությունների բարելավմանը:

(Visited 75 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх